Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի»

4,800֏
առկա է
Ապրանքի կոդ
NM147

newmag-ը հրատարակել է ամերիկացի բեսթսելլեր գրող Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը։ Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը պատմում է բոլոր այն ստերի մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ և լեցուն կյանքով ապրել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ, սուր հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն ոչ պիտանի զգալ: Գրքում կգտնեք գործնական քայլեր, որոնք կօգնեն հաղթահարել բոլոր դժվար փորձությունները: Դու է՞լ ես կարծում, որ բոլորի կյանքը հաջողված է, իսկ քոնը՝ ոչ, ուրեմն Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու շատ բան ունի.

Ռեյչլը խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց

կյանքը։ Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը դրանք լցնում է իր կյանքից վերցրած ողբերգական, զվարճալի, անհարմար և պարզապես հուզիչ պատմություններով։ Պատմում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվի ասել նույնիսկ ամենամոտ ընկերուհուն։

Այս գիրքը սահմանել է լսարանն արագ գրավելու բոլոր ռեկորդները։ Այն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ամենավաճառվող գրքերի ցանկում է: Հայտնվել է Amazon.com-ի թոփ 20-ում, շաբաթներ շարունակ գլխավորել այն։ Այսօր, «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը Amazon.com-ում ավելի քան 9,400 գնահատական է ստացել, goodreads.com-ում էլ՝ 9,278։

Մանրամասն
Անվանում Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի»
Write Your Own Review
Դուք գնահատում եք՝Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի»
Կարծիքներ