Փչովի մահճակալ Twin Premaire Elevated Airbed 64482 NP

61.900֏
Պահեստում առկա է
Ապրանքի կոդ
323442
Արտադրող
INTEX
Վաճառող
POPO

Հավաքածուն ներառում է՝

պայուսակ

ներկառուցված էլեկտրական պոմպ

ինքնասոսնձվող շերտեր։

2017 թվականի նորույթներից։

PremAire Bed շարքից պրեմիում դասի փչվող մահճակալ՝ պատրաստված Fiber-Tech տեխնոլոգիայով։ Ներկառուցված միջնորմերը պատրաստված են բազում պոլիէֆիրային մանրաթելերից, ինչի շնորհիվ մահճակալը ավելի ամուր է ու ավելի թեթև։ Խաչաձև դասավորված ամրակողերը հաղորդում են մահճակալին ճկունության և պնդության իդեալական բալանս։

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների, գործնականում անհնար է դառնում ներքին միջնապատերի վնասվելը, զգալիորեն բարձրանում է  ապրանքի դիմացկունության ու հուսալիության ցուցանիշը։

Մահճակալի ներքևի և կողային մասերն ունեն լրացուցիչ պաշտպանիչ շերտ (կտորանման), ինչը նվազեցնում է մեխանիկական վնասվածքների հավանականությունը։

Մահճակալի վերնամասը նույնպես ունի լրացուցիչ շերտ՝ կազմված բազում օդային պարկերից, ինչը ապահովում է քնի և հանգստի աննկարագրելի կոմֆորտ։

Տեքստիլային (Флокированное) ծածկույթը թույլ չի տալիս, որ սպիտակեղենը սահի մահճակալի վրայից և միևնույն ժամանակ հեշտությամբ է մաքրվում։

Ներկառուցված էլեկտրական պոմպը թույլ է տալիս հեշտությամբ փչել և իջեցնել մահճակալը, ինչպես նաև կարգավորել նրա առաձագականությունը՝ մեխանիկական հատվածում առկա հատուկ կոճակի օգնությամբ։

Մեխանիկական հատվածում կան նաև USB անցք (կարելի է լիցքավորել հեռախոս)

Էլեկտրականության բացակայության պայմաններում մահճակալը կարելի է փչել մեխանիկական պոմպի օգնությամբ։

 

Մանրամասն
Չափս 99Х191Х46 սմ
Փաթեթի քաշ 8.7 կգ
Փաթեթի ծավալ 0,042 մ3
Առավելագույն բեռնվածություն 136 կգ
Write Your Own Review
Ձեր կարծիքը։Փչովի մահճակալ Twin Premaire Elevated Airbed 64482 NP
Ձեր գնահատականը