Կինոգետ սեղանի խաղ

7,900֏
առկա է
Ապրանքի կոդ
K5689

Խաղի ընդհանուր նկարագիրը

«Կինոգետը» ճանաչողականժամանցային բնույթի սեղանի ինտերակտիվ ինտելեկտուալ խաղ է։

Խաղը ձեզ կստիպի լցվել ադրենալինով, դրական էմոցիաներով, կվերհիշեք հին ու նոր ֆիլմերը և իհարկե կծանոթանաք միևնույն հետաքրքրություններն ունեցող հիանալի մարդկանց հետ:

Խաղը պարունակում է առավել հայտնի հայկական 70 կինոնկարից կազմված 328 խաղաքարտ, ֆիլմացանկերի գրքույկ (2 օրինակ), ինչպես նաև խաղի կանոնները։

Խաղաքարտերում հետևյալ պահանջներն են՝

1.      գուշակել ֆիլմն՝ ըստ նշված արտահայտության (150 հատ),

2.      շարունակել հանրաճանաչ դարձած թևավոր խոսքը (60 հատ),

3.      ըստ ներկայացված նկարի՝ գուշակել կերպարն ու ֆիլմը (30 հատ),

4.      ըստ ներկայացված երաժշտության՝գուշակել ֆիլմը (30 հատ),

5.      ըստ բանալի-բառերի (keyword) ֆիլմը հուշել թիմակիցներին (30 հատ),

6.      թվարկել դերասանի մասնակցությամբ ֆիլմերը (28 հատ):

Խաղաքարտերն ունեն միավորներ, ինչպես նաև տարբեր միավորանոց հուշումներ, որոնք սակայն կնվազեցնեն խաղաքարտի միավորները: Որպես հուշում են ծառայում համապատասխան ֆիլմը, սյուժեն, կերպարը, դերասանը, լրացուցիչ բառը, արտահայտությունը կամ երաժշտությունը և այլն:

Խաղի ինտերակտիվությունն ապահովում են խաղաքարտերում ներառված QR կոդերը, որոնք հեռախոսի կամ պլանշետի վրա ներբեռնված QR կոդ կարդացող ցանկացած հավելվածի միջոցով սկանավորվելուց հետո ցույց կտան համապատասխան խաղաքարտի պահանջի ու պատասխանի մասին տեղեկություն: Ֆիլմացանկի բոլոր ֆիլմերը ևս պարունակում են QR կոդեր, որոնք կրում են հայկական կինոնկարների վերաբերյալ կարևոր տեղեկություններ։


Մանրամասն
Տարիք 12+
Չափս 250x105x70 սմ
Անվանում Կինոգետ սեղանի խաղ
Write Your Own Review
Դուք գնահատում եք՝Կինոգետ սեղանի խաղ
Կարծիքներ