Վերադարձ և Փոխանակում

Պատվերը ստանալուց բացեք առաքիչի ներկայությամբ և ստուգեք համապատասխանությունը, սարքին վիճակը: Համոզվեք, որ այն չունի վնասված տեղեր: Goods.am -ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար:

Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում (համաձայն 2001 թվականի հունիսի 26-ի «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի), եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված պատվերի անդորրագիրը և դրամարկղային կտրոնը:

Առանձին դեպքերում, երբ Ձեր գնած ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը իրականացվում են երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում:

Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ վերոհիշյալ փաստաթղթերով հանդերձ:

Վերադարձի ձևակերպումից հետո գումարը կարող է վերադարձվել առձեռն կամ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Վերադարձի դեպքում հաճախորդին չի վերադարձվում առաքման համար գանձված գումարը: Եթե առաքումը կատարվել է անվճար՝ կայքում գործող ակցիաների ընթացքում, ապա վերադարձվող գումարից կպահվի առաքման գումարը՝ կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան: