Ողջու՜յն, սիրելի՛ օգտատեր

Այժմ Դուք գտնվում եք ամենա-good մարկետպլեյսում, որտեղ ներկայացված հսկայական ապրանքների ցանկից կարող եք գտնել Ձեզ անհրաժեշտ ցանկացած իր՝ սկսած տնտեսական ապրանքներից մինչև տան կահավորում, բացառությամբ հագուստի և սննդի։

Կայքում ներկայացված է նաև համաշխարհային հռչակ վայելող շվեդական IKEA ապրանքանիշի առկա տեսականի, որն օրեցօր համալրվում է։

Գուդս էյեմը հիմնադրվել է 2016 թ-ին՝ որպես 1-ին հայկական մարկետպլեյս, որի բացումը կարևորագույն քայլ է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման ուղությամբ։ Երկար տարիներ զարգացնելով գործունեությունը և բախվելով բազում խնդիրների 2020 թ-ին բացվեց մեր առաջին պահեստը, որը միացվեց կայքին և բոլոր պատվերները առաքվում են բացառապես միայն մեր պահեստից: Այսօր մեր պահեստն արդեն զբաղացնում է 6500 ք.մ տարածք, որում արդեն իսկ առկա է մոտ 10000 անվանում ապրանք և մատակարարների մեծ պահանջարկից ելնելով կառուցվում են նոր և ավելի մեծ պահեստներ:

Այսպիսով ԳՈՒԴՍ Էյեմը ստեղծում է Հայաստանի ամենամեծ հիպերմարկետը, որտեղից կարող են օգտվել ոչ միայն ՀՀ բնակիչները, այլ նաև ամբողջ աշխարհում բնակվող իրենց հարազատները:

Մեր մարկետպլեյսի նպատակն է գնորդներին հնարավորություն ընձեռել կատարելու շահավետ գնումներ՝ խնայելով ժամանակը, իսկ վաճառողներին հնարավորություն տալ առանց պահեստի վարձակալության և առաքման վրա ծախսվող ավելորդ գումարների՝ վաճառելու իրենց ներմուծված ապրանքները։

Մեզ հետ գնումները հարմար են, արագ և հաճելի։


Ինչու՞ օգտվել մեր օնլայն հիպերմարկետից

  • Այստեղ կգտնեք իրական ակցիաներ և զեղչեր։
  • Բոնուսային համակարգ, որի միջոցով Ձեր գնումներն առավել շահավետ կլինեն ։
  • Ներկայացված ողջ տեսականու առկայության լիարժեք համապատասխանություն պահեստի հետ։
  • Ապրանքների 100% համապատասխանության կայքում ներկայացված նկարների և նկարագրի հետ։
  • Բոլոր արժեքներն արդեն իսկ ներառում են 20% ԱԱՀ։
  • Առաքման ծառայություն ՀՀ ողջ տարածքում՝ մատչելի և շահավետ պայմաններով։
  • Ապրանքների մանրակրկիտ նկարագրություն՝ հայերենով, ռուսերենով և անգլերենով։
  • 3 ամիս անտոկոս ապառիկ ROCKET LINE և PAYLATER համակարգերով։
  • Բարեհամբույր և արագ սպասարկում։

Հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք մեզ։

Բաժանորդագրվեք և հետևեք մեզ նաև


սոց. ցանցերում :

Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ։

Goods.am

Ընկերության ռեկվիզիտներ

Անվանում՝ ՌԷԴ ԿՈՄՖՈՐՏ ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 01286367
Իրավաբանական հասցե՝ Հալաբյան 11/60
Հեռախոս՝ 011551551
Viber/ WhatsApp +374 93 551 409
Էլ․ հասցե՝ [email protected]

Կապ հաստատել
Գործընկերներ

Շնորհակալ և երախտապարտ ենք մեր գործընկերներին իրենց աջակցության և վստահության համար

Տեսնել
Սեփական արտադրություն

ՌԷԴ Կոմֆորտ ընկերությունը 2004 թ-ից զբաղվում է նաև պատվերով կահույքի և ապակեպլաստե բազմազան դետալների արտադրությամբ, որը նույնպես ներկայացված է կայքում

Տեսնել