ԿՈՒՏԱԿԻՐ ԵՎ ՎՃԱՐԻՐ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐՈՎ

Ձեր գնումներն առավել շահավետ դարձնելու համար գրանցվեք մեր կայքում և ստացեք 3000 բոնուսային դրամ։ Օգտագործեք բոնուսային դրամները յուրաքանչյուր գնման համար առավելագույնը 10%-ի չափով և ավելացրեք դրանք՝ շարունակելով կատարել գնումներ մեր կայքից:

Յուրաքանչյուր շաբաթ կայքում կգտնեք ՇԱԲԱԹՎԱ ԱՌԱՋԱՐԿԻ հատուկ ապրանքներ, որոնք գնելով՝ կարող եք կուտակել արժեքի 50%-ը։


1 BONUS = 1 AMD


ԻՆՉՊԵՍ ՏԵՍՆԵԼ ՀԱՇԻՎԸ


Հաշիվը տեսնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել անձնական էջ։



ԻՆՉՊԵՍ ԿՈՒՏԱԿԵԼ

Բոլոր ապրանքների արժեքների կողքին ներկայացվում է նաև կուտակվող բոնուսային միավորների քանակը, որը կազմում է արժեքի 2%-ից 50%-ը։


Կայքի առաջին էջում կգտնեք ՇԱԲԱԹՎԱ ԱՌԱՋԱՐԿԻ ապրանքներ, որոնք գնելով կարող եք կուտակել արժեքի 50%-ի չափով բոնուսային միավորներ։

Տեսականին փոփոխվում է ամեն շաբաթ՝ ժամը 18:00-ին:


Պատվերը գրանցելիս տվյալ դաշտում կտեսնեք կուտակվող բոնուսի քանակը, իսկ բոնուսները հաշվեկշռին կհամալրվեն պատվերը ստանալուց հետո 48 ժ ընթացքում:


ԻՆՉՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ

Կուտակած բոնուսները կարելի է օգտագործել պատվերը գրանցելիս 1 բոնուսը = 1 դրամ սկզբունքով: Պատվերը ձևակերպելիս անհրաժեշտ բոլոր տվյալները լրացնելուց հետո կտեսնեք «կիրառել բոնուսը» կոճակը (նախապես ծրագրի կողմից հաշվարկված` գնումների 10 %-ի չափով): Այդ կոճակը սեղմելուց հետո ծրագիրը ավտոմատ կերպով գնումների ընդհանուր արժեքը կնվազեցնի նշված բոնուսի չափով:


Խնայե՛ք Ձեր ժամանակն ու գումարը մեզ հետ։


Մաղթում ենք Ձեզ հաճելի և շահավետ գնումներ։


Goods.am