Կանադացի վիպասանուհի Լուսի Մոդ Մոնթգոմերիի՝ 1915-ին լույս տեսած «Աննան Արքայազնի կղզում» վեպը հայ ընթերցողին է ներկայացնում արդեն վաղուց հայտնի («Աննան Կանաչ կտուրներից», «Աննան Ավոնլեայում») Աննա Շիրլիի կյանքի նոր պատմությունը:
Աննան ներկայանում է նոր լույսի տակ. նա արդեն ուսանողուհի է և համալսարանական կրթության հետ մեկտեղ ուսանում է նաև կյանքի դասերը: Նա կատարում է նաև գրական փորձեր, որտեղ, ինչպես և ամենուրեք, ուրախությունն ու հիասթափությունը հաջորդում են միմյանց:
Աղջիկը տառապում է երազանքների և իրականության դաժան բախումից: Նա անցնում է մանկության տխուր ճամփաներով, ապրում դասընկերուհու կորստի պատճառած ցավը և բացահայտում է իրական սիրո տվայտանքները: Այդուհանդերձ, Աննան պահպանում է իր անաղարտ երազանքներն ու վերջիվերջո ձեռք բերում ամենից կարևորը՝ անդավաճան և մաքուր սերը:
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: