Սա մասնագիտացված ունելի է՝ կծաքցան, նախատեսված եղնգամաշկը (կուտիկուլան) կտրելու համար։
Այս ունելին իր որակով գերազանցում է սովորական պլաստիկ բռնակով գործիքներին։ Ճշգրիտ և սուր կտրվածքի շնորհիվ եղունգների հարակից առողջ մաշկը չի վնասվում։ Ծայրերը բավականին կարճ են և սուր, ինչը թույլ է տալիս շատ զգույշ մոտենալ եղնգամաշկին նույնիսկ ամենադժվարանցանելի անկյուններում։
Ունի երկու մետաղական զսպանակ, որոնք ապահովում են սահուն ընթացք և թույլ չեն տալիս, որ գործիքը «կպչի» կամ դժվարությամբ բացվի։
Մետաղական ունելին կարող եք ախտահանել կամ լվանալ, ինչը բարելավում է հիգիենան և գործիքների անվտանգությունը, իսկ ռետինե գլխիկը պահպանում է սայրերը։
Նյութը՝ նիկելապատ պողպատ, որը խորհուրդ չի տրվում երկար թողնել խոնավ միջավայրում կամ ջրի մեջ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: