Առժամանակ առկա չէ
Intex C530 հզոր ֆիլտր-պոմպը հեռացնում է փոշին, տերևները և այլ մանր աղբը: Նախատեսված է փոքր և միջին չափսի հավաքովի կամ փչովի լողավազանների համար:
1․7 մ³/ժ հզորությամբ ֆիլտրն արդյունավետորեն մաքրում է ջուրը։ Քարթրիջը մաքրեք և փոխեք սեզոնի ընթացքում յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ, իսկ շաբաթը 1-2 անգամ ֆիլտրը լվացեք հոսող ջրի տակ։
Տեղադրեք պոմպը հարթ, չոր մակերևույթի վրա՝ ավազանի պատից առնվազն 2 մ հեռավորությամբ: Միացրեք ջրի արտահոսքի և ներհոսքի խողովակները, ֆիքսեք առկա ամրակներով։ Պոմպի փականը դանդաղ պտտելով բացեք, սպասեք, մինչև ամբողջ օդը դուրս գա և անցքից ջուր սկսի հոսել, ապա ամուր փակեք այն: Օդը հեռացնելուց հետո միացրեք սարքը էլեկտրական ցանցին: Օրական աշխատեցրեք 2-4 ժ։
Լրակազմը․ ֆիլտր-պոմպ, 1 A տիպի քարթրիջ, 2 հատ 1․5 մ խողովակ, 4 ամրակ, 2 ցանց ներհոսքի և արտահոսքի համար, ուղեցույց։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: