Բարձր արդյունավետությամբ ամրակապ՝ նախատեսված բութ մատի և դաստակի հուսալի ֆիքսման, կայունացման ու պաշտպանության համար։ Ֆիքսատորի ներկառուցված կոշտ ներդիրն ապահովում է անատոմիական ճիշտ դիրքը։
Նախատեսված է բութ մատի և դաստակի շրջանի կապանների ձգվածության, պատռվածքների կամ հոդախախտերի դեպքում, ինչպես նաև հետվիրահատական շրջանում ոսկրերի և հոդերի գիպսի հեռացումից հետո հուսալի ռեաբիլիտացիայի համար։ Նվազեցնում է նաև դաստակի ծանրաբեռնվածությունը ակտիվ մարզումների կամ ծանր ֆիզիկական աշխատանքի ժամանակ։
Պատրաստված է բարձրորակ, օդաթափանց կտորից, որը կանխում է քրտնարտադրությունը և թույլ է տալիս երկար ժամանակ կրել այն առանց դիսկոմֆորտի։
Հարմարավետ կպչուկների շնորհիվ սեղմվածության աստիճանը հեշտությամբ հարմարեցվում է ձեռքի անհատական կառուցվածքին։ Կարող եք կրել և աջ, և ձախ ձեռքին։
Նյութը՝ նեոպրեն, շնչող տեքստիլ, պլաստիկ ներդիր։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: