Աղացը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու թարմ աղացած համեմունքների բուրմունքը խոհանոցում։ Մեկ հպումով դուք կստանաք կատարյալ աղացած համեմունքների փունջ՝ առանց որևէ ֆիզիկական ջանքի։
Սարքը համալրված է բարձրորակ կերամիկական աղացող մեխանիզմով։ Քանի որ կերամիկան չի տաքանում, չի օքսիդանում և չի ենթարկվում կոռոզիայի, ապա համեմունքները պահպանում են իրենց բնական բույրն ու թարմությունը:
Հատուկ կարգավորիչի շնորհիվ կարող եք ընտրել աղացման աստիճանը՝ սկսած շատ մանրից մինչև խոշոր հատիկներ, իսկ ներկառուցված LED լույսն ավտոմատ միանում է աշխատանքի ընթացքում՝ թույլ տալով հստակ տեսնել ավելացվող համեմունքի քանակը նույնիսկ թույլ լուսավորվածության պայմաններում կամ խորը կաթսաների մեջ:
Աշխատում է 4 հատ AAA մարտկոցով (ներառված չեն), ինչը այն դարձնում է շարժական:
Նյութը՝ կերամիկա, պլաստիկ, ապակի, պլաստիկ, չժանգոտվող պողպատ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: