Խաղ 137 բազմաթիվ գունավոր դետալներով, որոնք կարելի է հավաքել թելերի վրա՝ զարգացնելով ստեղծագործական միտքը, կենտրոնացումը, մանր մոտորիկան և ոչ միայն:
Դետալների վրա պատկերված են տառեր, թվեր, մրգեր, բանջարեղեն, ջրային ու ցամաքային կենդանիներ, մեքենաներ, ճանապարհային նշաններ: Սա թույլ է տալիս խաղալով սովորել հաշվել, կազմել պարզ բառեր, ճանաչել շրջակա աշխարհը:
Երեխան կարող է պատրաստել գունավոր փայտե «ուլունքներ» կամ «գնացքներ», կարող է խմբավորել դետալները ըստ մրգերի, տառերի, գույների, նշանների և այլն:
Ուլունքները պատրաստված են բնական փայտից, ներկված են ջրային հիմքով անվտանգ ներկերով և ունեն հարթ, բարձրորակ մշակված մակերես՝ առանց սուր անկյունների:
Հավաքածուն ներառում է 137 դետալ՝ 10 թել փայտե ծայրով, թեմատիկ փայտե ուլունք-քարեր, պայուսակ, պլաստիկ դույլ։
Նյութը՝ փայտ, էկո-ներկեր, տեքստիլ, պլաստիկ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: