Գորգ, որը միավորում է դեկորատիվ տեսքը և բարձր ֆունկցիոնալ անվտանգությունը։ Այն վառ տրամադրություն կհաղորդի ինչպես լոգասենյակում, այնպես էլ մանկական սենյակում, որտեղ ևս կարող եք որպես դեկոր կամ մահճակալին կից գորգ օգտագործել։
Գորգի վերին շերտը արագ ներծծում է ջրի կաթիլները, ինչը թույլ չի տալիս, որ հատակը թացանա և դառնա վտանգավոր։ Նյութը թույլ է տալիս, որ խոնավությունը արագ գոլորշիանա՝ կանխելով տհաճ հոտերի առաջացումը։
Ռետինե թերմոպլաստիկ հիմքը նախատեսված է գորգը հատակին ամուր ֆիքսելու համար։ Այն չի սահում նույնիսկ լիովին թաց հատակի վրա, ինչը նվազեցնում է վայր ընկնելու ռիսկը։ Ռետինե շերտը ջրի համար անթափանց է, ինչը պաշտպանում է հատակը խոնավությունից։
Կարող եք մաքրել փոշեկուլով կամ խոնավ կտորով, իսկ լվանալիս խուսափեք շատ բարձր ջերմաստիճանից (օպտիմալը 30-40°C է)․ այն կարող է թուլացնել թերմոպլաստիկի կառուցվածքը:
Նյութը՝ պոլիեսթեր, թերմոպլաստիկ ռետին։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: