Զարգացնող և ուսուցողական խաղ գորտի տեսքով։ Սա հիանալի գործիք է նախադպրոցականներին թվաբանություն սովորեցնելու համար՝ օգտագործելով տեսողական և շոշափելի մեթոդները։
Խաղալիքն ունի գորտի տեսք, ինչն ավելի գրավիչ է դարձնում ուսուցումը։ Գորտիկի «ձեռքերը» պատրաստված են փափուկ ֆետրից։ Մատների ծայրերին կան սպիտակ կպչուկներ, որոնց օգնությամբ կարելի է ծալել մատները՝ ցույց տալով անհրաժեշտ թիվը և թվերով ներքևում հավաքել հավասարումը։
Այս խաղալիքը զարգացնում է վիզուալ մտածողությունը։ Երբ երեխան տեսնում է թիվը (օր․ 5) և միաժամանակ բացում է գորտի 5 մատները, նրա ուղեղում ամրապնդվում է կապը վերացական թվի և իրական քանակի միջև։
Հավաքածուն ներառում է գորտ-խաղատախտակ, 2 ձեռք՝ կպչուն մատներով, 2 հենակ, 0-10 երկկողմանի փայտե թվեր, 23 երկկողմանի քարտ, +/- նշանը։
Նյութը՝ փայտ, ստվարաթուղթ, ֆետր։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: