Հեծանվի մինի-պոմպ՝ ձեռքի և ոտքի համար։ Ունիվերսալ, թեթև և հուսալի մեխանիկական պոմպը նախատեսված է հեծանիվների անվադողերի, գնդակների և այլ պարագաների արագ փչման համար:
Պոմպն օժտված է հարմար ծալվող Տ-աձև բռնակով և մետաղական ոտքի հենակով: Պոմպը կարող եք հենել գետնին ու նոր փչել։ Ռետինե ճկուն խողովակը իր հերթին ապահովում է հարմար աշխատանքային անկյունը:
Գնդակ փչելու ասեղը և պլաստիկ գլխիկը ներառված են։ Դրանք ամրանում են անմիջապես փողրակի վրա հատուկ սեղմակով և շղթայով, որը նախատեսված է դրանք միշտ պոմպի վրա ֆիքսված պահելու համար:
Պլաստիկե բռնակ-ամրակը թույլ է տալիս սարքը ֆիքսել հեծանվի շրջանակի վրա՝ ջրի շշի տեղում, որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի:
Լրակազմը՝ մինի-պոմպ, շրջանակի ամրակ, ասեղ, ադապտեր, ֆիքսող կլիպսա:
Նյութը՝ ալյումին, ABS պլաստիկ, ռետին։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: