Հանրահայտ «Ջենգա» տրամաբանական խաղի վառ, մանկական և անչափ զվարճալի տարբերակը: Այն նախատեսված է ընտանեկան կամ ընկերական ջերմ միջավայրում ուրախ ժամանակ անցկացնելու համար և հիանալի զարգացնում է երեխաների ձեռքերի ճարպկությունը, կոորդինացիան, տրամաբանությունը ու համբերատարությունը:
Խաղասկզբում բլոկներից կառուցվում է բազմահարկ աշտարակ։ Խաղացողները հերթով գլորում են զառը: Մասնակիցը պետք է աշտարակի միջից զգուշությամբ մեկ ձեռքով հանի այն գույնի բլոկը, որը ցույց է տվել զառը, և դնի աշտարակի ամենավերևի հարկում: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ խաղացողներից մեկի անզգույշ քայլի պատճառով աշտարակը չի փլուզվել: Նա, ում քայլի ժամանակ աշտարակը քանդվում է, համարվում է պարտված:
Ներառված են 30 հատ գունավոր խաղաբլոկներ, 1 զառ կողմերի վրա համապատասխան գույներով:
Նյութը՝ անվտանգ պլաստիկ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: