«Սիրիր մերձավորիդ» (Liebe Deinen Nächsten) վեպը Է. Մ. Ռեմարկը սկսել է գրել 1938-ի ապրիլին՝ Յութա Իլզե Ցամբոնայի հետ ամուսնանալուց կարճ ժամանակ անց՝ շվեյցարական աքսորի տարիներին: Առաջին անգամ հրատարակվել է 1941-ին՝ Ստոկհոլմի «Բերման Ֆիշեր» աքսորյալների հրատարակչությունում: Գերմանիայում հրատարակվել է միայն 1953-ին:
Վեպի առանցքում 3 էմիգրանտների կյանքի պատմությունն է: 21-ամյա Լյուդվիգ Քեռնի, փորձառու, տարեց էմիգրանտ Շթայների և Քեռնի սիրելիի՝ Ռութի շուրջ են ծավալվում վեպի անչափ հուզիչ գործողությունները: Էմիգրանտներ, որ լքել են նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և փորձում են եվրոպական մյուս երկրներում տանիք և աշխատանք գտնել:
Ուրախ և տխուր, երջանիկ և դժբախտ ակնթարթներ, որ անսպասելի հետևում են իրար ու ի վերջո ըմբռնել տալիս, որ կյանքում ամենակարևորը մերձավորի հանդեպ սերն է և հոգատարությունը:
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: