Սպունգ-սրբիչները նախատեսված են խոհանոցում կատարյալ մաքրություն, հիգիենա և փայլ ապահովելու համար: Մոդելի ամուր եզրերը, օվալաձև կառուցվածքը և հատուկ հյուսվածքը էֆեկտիվորեն հեռացնում են անգամ ամենակայուն կեղտը։
Ունի երկկողմանի հյուսվածք․ միկրոֆիբրայի կողմը կատարելապես ներծծում է խոնավությունն ու յուղը, լավ փրփրեցնում է լվացող հեղուկը։ Իդեալական է ապակյա, հախճապակյա նուրբ սպասքի, սեղանների և կենցաղային տեխնիկայի համար։
Մաքրող շերտն ունի հատուկ մետաղականացված թելերի հյուսվածք, որը հեշտությամբ քերում և հեռացնում է չորացած սննդի մնացորդներն ու կպած յուղը թավաներից և սալիկներից՝ չվնասելով պատվածքները:
Նախատեսված են բազմակի օգտագործման համար և հեշտությամբ լվացվում են, իսկ կախիչները օգնում են արագ չորացմանը՝ բացառելով տհաճ հոտերի ու բակտերիաների կուտակումը։
Նյութը՝ միկրոֆիբրա, նեյլոնե և պոլիեսթերային հյուսվածք, սպունգային շերտ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: