Հովանոցի հիմքի ծանրացուցիչ՝ տակդիր, որն օգտագործվում է բացօթյա կամ այգու մեծ հովանոցները կայուն պահելու համար:
Այն տեղադրվում է հովանոցի խաչաձև մետաղական հիմքի վրա, որպեսզի քամուց հովանոցը շուռ չգա։ Հատկապես անհրաժեշտ է կողային կախովի՝ կոնսոլային հովանոցների համար։
Հովանոցի ստանդարտ հիմքը ամբողջությամբ ծածկելու համար անհրաժեշտ է 4 այսպիսի կտոր։
Ունի դուրս քաշվող մետաղական բռնակ, որը հեշտացնում է տակդիրի տեղափոխումը։
Պատրաստված լինելով պոլիրեզինի և բետոնի խառնուրդից, տակդիրը համադրում է որակը, ամրությունն ու էսթետիկ տեսքը։ Դիմակայում է ջերմաստիճանի տատանումներին․ չի ճաքճքում, չի փշրվում և չի կորցնում գույնը արևից ու ցրտից։ Ջրակայուն է, չի կլանում խոնավությունը, չի ժանգոտվում և հետքեր չի թողնում պատշգամբի կամ սալիկների վրա։
Նյութը՝ պոլիրեզին, բետոն։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: