Վառ, դինամիկ և անչափ զվարճալի ակտիվ խաղ՝ նախատեսված բակում, տանը կամ լողափին խաղալու համար։ Հավաքածուն ունի «2-ը 1-ում» տրանսֆորմացիոն հնարավորություն. ռակետները կարելի է հեշտությամբ միացնել իրար թիկունքով՝ ստանալով երկկողմանի մակերես մեկ խաղացողի համար, կամ առանձնացնել՝ երկուսով մրցելու համար։
Մենակ խաղալու համար միացրեք ռակետները իրար։ Գնդակը վեր թռցրեք և փորձեք վարժություններ կատարելով ռակետը ձեռքում արագ պտտել և հերթով հարվածել տարբեր գույնի կողմերով։
2 հոգով խաղալու համար առանձնացրեք ռակետները և փոխանցումներ կատարեք միմյանց։ Խաղի նպատակն է թույլ չտալ, որ գնդակը վայր ընկնի ձեր կողմում։ Կարող եք խաղալ նաև միաժամանակ 2 գնդակով։
Բռնակն ունի շարժական դիրքեր։
Լրակազմը․ 2 տարբեր չափսի ռակետ, 2 «ոզնի» գնդակ։
Նյութը՝ պլաստիկ, էլաստիկ ռետին:
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: