Տարբերվող թեյնիկ թեյի սիրահարների համար։ Նման թեյնիկները հիանալի լրացում են խոհանոցի ինտերիերի համար և ստեղծում են հաճելի մթնոլորտ թեյախմության ժամանակ:
Առանձնացված թրմիչը հատկապես հարմար է կանաչ կամ խոտաբուսային թեյերի համար, որոնք չի կարելի երկար թողնել ջրի մեջ: Թեյը թրմվելուց հետո մետաղական թրմիչ-զամբյուղը կարող եք ուղղակի հանել:
Պատրաստված է բարձորակ ջերմակայուն և թափանցիկ ապակուց, որը թույլ է տալիս հետևել թրմման գործընթացին: Թրմիչը պատրաստված է չժանգոտվող պողպատից՝ մանր անցքերով, որը հուսալիորեն պահում է թեյի տերևները՝ ապահովելով թեյի մարքությունը։
Սև ռետինե հիմքը պաշտպանում է ապակին հարվածներից և սեղանը՝ տաքությունից:
Խորհուրդ է տրվում լվանալ ձեռքով և ոչ կոշտ սպունգով։
Նյութը՝ ապակի, սննդային չժանգոտվող պողպատ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: