ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳ
ԱՌԱՔՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՎ
Երևանում 24 ժամվա ընթացքում։
Արժեքը 400 դրամ է, 15․000 դրամ և ավել գնումների դեպքում առաքումը անվճար է, եթե պատվերը չի ներառում ծանրաքաշ ապրանքներ։ Ծանրաքաշ ապրանքների դեպքում առաքման արժեքը ծրագրը հաշվարկում է ավտոմատ՝ հաշվի առնելով ապրանքի քաշը և ծավալը։
Երևանամերձ տարածքներում 2 օրերի ընթացքում։
Արժեքը 800 դրամ է , 25․000 դրամ և ավել գնումների դեպքում առաքումը անվճար է, եթե պատվերը չի ներառում ծանրաքաշ ապրանքներ։ Ծանրաքաշ ապրանքների դեպքում առաքման արժեքը ծրագրը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ապրանքի քաշը և ծավալը։
Երևանամերձ են համարվում՝ Ջրվեժ, Արգավանդ, Փարաքար, Նուբարաշեն, Զովունի, Առինջ, Ձորաղբյուր, Այնթափ, Խարբերդ, Վահագնի թաղամաս, Հույսի ավան, Պտղնի տարածքները։
Մարզերում 1-5 աշխատանքային օրերի ընթացքում։
Արժեքը 1400 դրամ է, եթե պատվերը չի ներառում ծանրաքաշ ապրանքներ։ Ծանրաքաշ ապրանքների դեպքում առաքման արժեքը ծրագրը հաշվարկվում է ավտոմատ՝ հաշվի առնելով ապրանքի քաշը և ծավալը։ Առաքիչը պատվերը մոտեցնում է մինչև Ձեր նշված հասցեն։
Վերցնել ինքնուրույն
Պատվերները կարող եք նաև վերցնել ինքնուրույն նշված հասցեներից որև է մեկից, սակայն այդ դեպքում օնլայն վճարումը պարտադիր է: Պատվերը գրանցելուց հետո, գնված ապրանքները հասցե են մոտեցվում 24 ժամերի ընթացքում: Հասցե մոտեցնելուն պես առաքիչը նույնպես տեղեկացնում է դրա մասին:
• Պահեստ Երևան-Էջմիածին մայրուղի, նորակերտի խճուղի 4
• ք. Երևան, Բագրատունյաց 43՝ դեղատուն
• ք. Երևան Հակոբ Հակոբյան 2՝ Սպարապետ խանութ
• ք. Երևան, Օվանեսով 7/1՝ Սպարապետ խանութ
• ք. Երևան, Բաշինջաղյան 198՝ Սպարապետ խանութ
Goods.am կայքում ներկայացված ապրանքներն առկա են պահեստում, և առկայության մասին ինֆորմացիան միշտ ակտուալ Է։ Պահեստ կարող եք մոտենալ որոշ նմուշներ տեսնելու կամ պատվերն ինքնուրույն վերցնելու համար։ Հասցեն՝ Նորակերտի խճուղի 4
Առաքումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին, բացի Կիրակիից։
Եթե ապրանքը պահանջում է հավաքում, այդ մասին կա իրազեկում ապրանքի էջում։ Հավաքման ծառայություն պատվիրելու և արժեքներին ծանոթանալու համար թողեք համապատասխան նշում պատվերում կամ կապվեք մեզ հետ։
ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ԱՌԱՔՄԱՆ ԲԱԺԻՆ՝ 096666655։