Կափարիչով փակվող փայտե հացամանն ունի դասական դիզայն։ Կափարիչն ունի «շարժական շերտավարագույր»-ի ոճի դուռ, որը հարթ բացվում և հերմետիկ փակվում է:
Հացամանի դիզայնը ոչ միայն գրավիչ է, այլև շատ պրակտիկ. կարող է տեղադրվել սեղանին կամ խոհանոցում՝ պահարանի վրա: Վերևում ունի դարակ՝ համեմունքների տարաներ կամ այլ փոքր իրեր պահելու համար: Կարող եք օգտագործել նաև որպես հացաբուլկեղենի յուրօրինակ մատուցման տարա։
Հացամանը պատրաստված է բնական փայտից և մշակված է հատուկ հղկող մեքենաներով: Մշակման ընթացքում չեն օգտագործվել այլ նյութեր, ինչը ապահովելու է պահպանվող մթերքի անվտանգությունը: Իսկ փայտե կառուցվածքի շնորհիվ ներսում գտնվող թխուկները երկար ժամանակ պահպանելու են իրենց թարմությունն ու բույրը: Կարող եք մշակել փայտե լաքով։
Ձեռք բերելով հացամանը, դուք ստանում եք ոչ միայն հարմար տարա հաց պահելու համար, այլև ինտերիերի ոճային իր:
Նյութը՝ հաճարենու փայտ:
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: