Ժամանակակից և ոճային կերամիկական կարագաման, որը նախատեսված է սեղանի գեղեցիկ սպասարկման և կարագի հարմարավետ պահպանման համար:
Բնական բամբուկից պատրաստված կափարիչը հագեցած է սիլիկոնե օղակով, ինչը թույլ չի տալիս, որ կարագը կլանի սառնարանի այլ հոտերը և երկար ժամանակ պահպանում է այն թարմ: Կափարիչի հատուկ փորվածքի մեջ տեղադրված է դանակ, որը միշտ ձեռքի տակ է և հարմար է կարագը հացին քսելու համար: Բացի կարագից, կարող եք օգտագործել նաև պանրի, պաշտետի, հատապտուղների, աղցանների կամ այլ մթերքների պահպանման ու մատուցման համար:
Տարան պատրաստված է բարձրորակ կերամիկայից, որը դիմացկուն է և հեշտությամբ լվացվում է (ինչպես ձեռքով, այնպես էլ սպասք լվացող մեքենայով):
Հավաքածուն ներառում է կարագաման, բամբուկե կափարիչ, դանակ:
Նյութը՝ կերամիկա, բնական բամբուկ, չժանգոտվող պողպատ:
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: