Topfine-ի պրոֆեսիոնալ այգեգործական մկրատը նախատեսված է բույսերի, ծաղիկների և բարակ ճյուղերի խնամքի համար։ Այն ապահովում է մաքուր և հստակ կտրվածք՝ չվնասելով բույսի առողջությունը։ Ուղիղ և նեղ շեղբերով մասնագիտացված մկրատը հիմնականում օգտագործվում է նուրբ և ճշգրիտ աշխատանքների համար․ ծաղիկների խնամք, կանաչ ու փափուկ ընձյուղների էտ, բերքահավաք, սենյակային բույսերի ձևավորում, դեկորատիվ էտ և այլն։
Հարմարավետ, չսահող բռնակները նվազեցնում են ձեռքի հոգնածությունը երկարատև աշխատանքի ժամանակ։ Զսպանակավոր մեխանիզմը նպաստում է թեթև և սահուն աշխատանքին՝ ավտոմատ կերպով բացելով մկրատը յուրաքանչյուր կտրվածքից հետո, իսկ հատուկ ամրակը թույլ է տալիս ապահով կերպով փակ պահել մկրատը, երբ այն չի օգտագործվում։
Մկրատը նախատեսված չէ հաստ կամ չորացած փայտե ճյուղերի համար։ Եթե փորձեք շատ հաստ ճյուղ կտրել, կարող եք վնասել զսպանակը կամ ծռել շեղբերը։
Նյութը՝ չժանգոտվող պողպատ, պլաստիկ, PVC:
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: