Մասնագիտացված ունիվերսալ այգեգործական մկրատ, որը նախատեսված է թեթև, բայց ճշգրիտ կտրվածքների համար։
Նախատեսված է կանաչ էտի՝ երիտասարդ բույսերի կանաչ ընձյուղների հեռացման համար, վարդերի և այլ ծաղիկների ցողունների էտի, բերքահավաքի (հատկապես հարմար է ջերմոցներում աշխատանքի ժամանակ), սենյակային ծաղիկների չորացած հատվածների մաքրման համար։ Մկրատի երկար, սուր ու ուղիղ շեղբերը թույլ են տալիս հասնել բույսի ամենադժվարանցանելի հատվածներին։
Բռնակներն ունեն անատոմիական ձև՝ մատների համար նախատեսված ակոսներով, ինչը թույլ է տալիս գործիքը պահել վստահ և առանց լարվածության, իսկ պողպատյա զսպանակը ավտոմատ կերպով բացում է շեղբերը յուրաքանչյուր սեղմումից հետո՝ թեթևացնելով ձեռքի աշխատանքը։ Բռնակի ներքևում ունի մետաղական կողպեք-օղակ՝ անվտանգ պահպանման համար։
Մկրատը նախատեսված չէ հաստ, չորացած կամ փայտացած ճյուղերի համար:
Նյութը՝ չժանգոտվող պողպատ, պլաստիկ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: