Ժամանակակից և էլեգանտ թեյնիկ՝ նախատեսված թեյի թրմման համար: Այն համատեղում է մինիմալիստական ոճը և բնական նյութերը: Նման թեյնիկները հիանալի լրացում են խոհանոցի ինտերիերի համար և ստեղծում են հաճելի մթնոլորտ թեյախմության ժամանակ:
Հարմար է ինչպես սովորական թեյերի, այնպես էլ ծաղկային և մրգային տարբեր թուրմերի պատրաստման համար:
Թեյնիկը պատրաստված է բարձրորակ բորոսիլիկատային ապակուց, իսկ բամբուկե բռնակը ոչ միայն գեղեցիկ տեսք է հաղորդում, այլև պաշտպանում է ձեռքերը այրվածքներից՝ չտաքանալով թեյնիկի հետ մեկտեղ: Դիմանում է ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններին, բայց խուսափեք անմիջապես կրակին դնելուց։
Մետաղական ֆիլտրը և կափարիչը հեշտությամբ հանվում են, ինչը պարզեցնում է լվացման գործընթացը: Խորհուրդ է տրվում լվանալ ձեռքով՝ ոչ կոշտ սպունգով։
Նյութը՝ բորոսիլիկատային ապակի, սննդային չժանգոտվող պողպատ, բամբուկ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: