Ձկան ցանց խորովածի համար։ Ցանցն ունի հատուկ երկարավուն, ձկնաձև կառուցվածք, ինչը թույլ է տալիս ամբողջական ձուկը հարմար տեղավորել ներսում՝ առանց դրա տեսքը վնասելու։
Կազմված է երկու իրար վրա հագնող մետաղական ցանցերից և հատուկ օղակ-ֆիքսատորից։ Ձուկը դրվում է մեջտեղում, ցանցերը սեղմվում են և օղակով ամրացվում, ինչի շնորհիվ ձուկը չի տեղաշարժվում կամ ընկնում խորովելու ընթացքում։
Պատրաստված է քրոմապատ չժանգոտվող պողպատից, որը դիմացկուն է բարձր ջերմաստիճանի և անմիջապես կրակի վրա դնելու հանդեպ, չի ծռվում և նախատեսված է սննդի հետ անմիջական շփման համար։ Բռնակը պատրաստված է բնական փայտից, չի տաքանում և պաշտպանում է ձեռքերը այրվածքներից։
Օգտագործելուց հետո ցանցը մի որոշ ժամանակ թողեք տաք օճառաջրի մեջ, որպեսզի կպած մսի և յուղի մնացորդները փափկեն, ապա լվացեք կոշտ սպունգով կամ խոզանակով։
Նյութը՝ քրոմապատ չժանգոտվող պողպատ, փայտ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: