Այս բարձրորակ երկկողմանի ցանցը նախատեսված է մեծ ընտանեկան կամ ընկերական հավաքույթների ժամանակ միս, հավ, ձուկ, սթեյքեր կամ բանջարեղեն խորովելու համար։
Ցանցի լայն և ուղղանկյուն աշխատանքային մակերեսը թույլ է տալիս միաժամանակ տեղավորել մեծ քանակությամբ միս կամ մի քանի խոշոր սթեյքեր։ Դուք կկարողանաք արագ կերակրել ձեր բոլոր հյուրերին՝ առանց երկար սպասեցնելու։
Հիանալի դիմանում է բաց կրակի ու շիկացած ածուխների բարձր ջերմաստիճանին, չի ծռվում և չի կորցնում իր ձևը երկար տարիներ։ Ցանցի ամենածայրի երկարացված մետաղական ելուստները ծառայում են որպես մանղալի վրա դնելու հենարան, իսկ մսով լի ցանցը շրջելիս՝ հենման կետ։
Այս մոդելի փայտե բռնակը ֆիքսված չէ և կարող է սահել մետաղական հիմքի վրա՝ ձեռքերը ջերմությունից պաշտպանելու համար։ Բռնակի հիմքի մետաղական օղակն ամուր սեղմում է ցանցի 2 կեսերը։
Լվանալուց առաջ դրեք տաք օճառաջրի մեջ։
Նյութը՝ քրոմապատ պողպատ, փայտ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: