Այս ընկուզկոտրիչը համարվում է ամենաարդյունավետ և հարմարավետ տարբերակներից մեկը թե՛ կենցաղում, թե՛ փոքր արտադրությունում օգտագործելու համար:
Գործիքի գլխավոր առավելությունը ձագարաձև (կոնուսաձև) գլխիկն է․ այն թույլ է տալիս ջարդել տարբեր տրամաչափի ընկույզներ՝ սկսած փոքր պնդուկից մինչև մեծ հունական ընկույզ:
Ընկույզը ֆիքսվում է ձագարի մեջ՝ ըստ իր չափսի, ինչը բացառում է դրա սահելը: Ձագարի ներսի հատուկ սուր ելուստները «կառչում» են կեղևից և ջարդում այն, իսկ ճնշման հավասարաչափ բաշխման արդյունքում ներսի միջուկը մնում է ամբողջական: Ընկուզկոտրիչի ձագարաձև կառուցվածքը պահում է կեղևի փշուրները ներսում, և դրանք չեն թռչում սենյակով մեկ:
Բռնակների միջև տեղադրված զսպանակը զգալիորեն արագացնում է գործընթացը։ Բռնակները նախագծված են այնպես,որ նվազագույն ուժի գործադրմամբ ստացվի առավելագույն ճնշում։
Նյութը՝ ալյումինի համաձուլվածք, պողպատ։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: