Այս ընկուզկոտրիչը համարվում է ամենաարդյունավետ և հարմարավետ տարբերակներից մեկը թե՛ կենցաղում, թե՛ փոքր արտադրությունում օգտագործելու համար: Շնորհիվ կոնուսաձև կառուցվածքի, այն հավասարապես լավ ջարդում է թե՛ խոշոր հունական ընկույզը, թե՛ փոքր պնդուկն ու նուշը։
Ձագարի ներսում առկա են հատուկ ակոսներ, որոնք ամուր ֆիքսում են ընկույզը՝ թույլ չտալով, որ այն սահի սեղմելիս, իսկ ճնշման հավասարաչափ բաշխման արդյունքում ներսի միջուկը մնում է ամբողջական: Գործիքի ձագարաձև կառուցվածքը թույլ չի տալիս, որ կեղևի փշուրները ցրվեն։
Բռնակների միջև տեղադրված զսպանակը զգալիորեն արագացնում է գործընթացը։ Լծակի էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ ընկույզը ջարդելու համար պահանջվում է նվազագույն ուժ։ Ռետինե շերտն էլ կանխում է ձեռքերի սահելը։
Նյութը՝ լեգիրված պողպատ, որը ամուր, կոռոզիակայուն, ջերմակայուն և մաշվածակայուն համաձուլվածք է, և ռետին։
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է վերադարձնել հետևյալ կերպ․
Goods.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք (բացառությամբ այն ապրանքների, որոնք, ՀՀ օրենսդրության համաձայն վերադարձի կամ փոխարինման ենթակա չեն) հնարավոր է փոխարինել այլ ապրանքով հետևյալ կերպ՝
Ապառիկ գնումը կարող եք կատարել Idram հավելվածի Rocket line գործիքով, նախապես տրված անհատական սահմանաչափին համարժեք, որը կարող է հաստատվել նվազագույնը 10,000 ՀՀ դրամ և բարձրանալ ընդհուպ մինչև 10,000,000 ՀՀ դրամ:
Ձեր նախընտրած ապրանքները զամբյուղ ավելացնելուց հետո ընտրում եք վճարման Idram տարբերակը, այնուհետև QR կոդի կամ ՁԵր ID-ի միջոցով կատարում վճարումը:
Rocket line-ը հնարավորություն է տալիս Idram-ի և IDBank-ի հաճախորդներին առանց որևէ ջանք թափելու Idram հավելվածում ունենալ իրենց անձնական սահմանաչափը և վերադարձնել այն գնումներ կատարելուց հետո առավելագույնը 6 ամսում՝ Ձեր կողմից ընտրված գրաֆիկով և քանակով։
Rocket Line-ը ավտոմատ կերպով հասանելի է դառնում IDBank-ի այն հաճախորդներին, ովքեր ունեն Idram-ի պրեմիում պլյուս կարգավիճակ:
Այս ապրանքը չունի մեկնաբանություններ: Եղեք առաջինը, ով կարծիք կհայտնի այս ապրանքի մասին: